fbpx
Խորհրդարան

Զինծառայությունից խուսափելու համար 11 հազար հետախուզվող կա. Գորգիսյան

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Վահագն Հովակիմյանը խորհրդարանում «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ հիմնական զեկուցող, «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Գորգիսյանից հետաքրքրվեց՝ պարտադիր զինծառայությունից խուսափած քանի՞ հետախուզվող կա, այս օրենքի փոփոխության շահառուները քանի՞սն են: Հովակիմյանին նաև հետաքրքրում էր, թե մեկ տարում ի՞նչ աճ է տեղի ունեցել, ապա նշեց՝ խոսքն այն մարդկանց մասին է, ում 27 տարին նոր է լրանում, և որ նոր պիտի օգտվեն այս նախագծի հնարավորություններից:

Գորգիսյանն ասաց, որ խոսքն այս նախագծի շահառու մոտ 2 000 քաղաքացու մասին է: Հետախուզվողների մասին հարցին անդրադառնալով՝ նա նշեց, որ մոտավոր տվյալներով հետախուզվողները 11 հազարին մոտ են, այսինքն՝ շահառուները բավական շատ են:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ