Դեռևս անձը չպարզված հանցագործը մուտք է գործել «Երևան մոլում» գտնվող բանկերից մեկի մասնաճյուղն ու զինված հարձակում կատարել։
Այս մասին գրում է Armenpress-ը։
Ոստիկանությունից լրատվականին հայտնել են, որ դեպքի մասին ահազանգն արդեն ստացել են ու օպերատիվ խմբերը տեղում են։
Իսկ Քննչական կոմիտեից հայտնել են, որ անհայտ անձը առևտրի կենտրոնից դուրս գալուց վնասազերծվել է։ Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր։