Գերմանիայում ջրհեղեղների զոհերի թիվն անցել է 130-ից (ՏԵՍԱՆՅՈւԹ)

Ամենադիտվածներ

Իսկական աղետի մեջ է հայտնվել Գերմանիայի արևմուտքը, որտեղ հորդառատ անձրևները ուղղակի չեն դադարում։ Դրա հետևանքով համատարած հեղեղումներ, սողանքներ ու ջրհեղեղներ են տեղի ունենում, որոնք էլ զուգորդվում է փլուզումներով և մարդկային կորուստներով։

Ինչպես հայտնում է Bild պարբերականը, Գերմանիայում զոհերի թիվը արդեն հասել է 133-ի, շարունակվում է անհետ կորած համարվել 1300-ից ավել մարդ։

Նշվում է, որ շատ բնալավայրերում հայտարարվել է արտակարգ դրություն։

Ամենաթարմ