Բրազիլիայի Պետրոպոլիս քաղաքում հորադառատ անձրևները ողբերգական հետևանքներ են ունեցել։ Առաջացած հեղեղումների ու սողանքների հետևանքով արդեն իսկ զոհվել է առնվազն 104 մարդ։
Այս մասին գրել է G1-ը։
Նշվում է, որ 1932 թվականից հետո ամենաուժեղ անձրևն է գրանցվել Բրազիլիայի պատմության մեջ։
Ըստ աղբյուրի՝ քաղաքում ավելի քան 170 սողանք է գրանցվել ու ավերվել է շուրջ 80 բնակելի շենք։
Իսկ որոնողափրկարարական աշխատանքներում ներգրավված են հարյուրավոր փրկարարներ, ոստիկաններ, զինվորականներ ու նաև սովորական կամավորներ։