ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը այս պահին Ազգային ժողովում է: Նախարարը հանդիպում է արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամների հետ:
Հանդիպման հստակ օրակարգ չկա, այն փակ դռների հետևում է ընթանում: Խորհրդարանականները նախարարին հրավիրել են հարցեր ուղղելու համար:
Հիմնական թեման Ղարաբաղյան հակամարտության կարգավորման խնդրին է վերաբերում: Տևական ժամանակ է` առաջարկներ են հնչում այդ թեմայով նաև խորհրդարանական լսումներ կազմակերպել, սակայն ԱԺ ղեկավարության կողմից հստակ արձագանք չի եղել դրա վերաբերյալ: