Առնվազն 23 մարդ է զոհվել, տասնյակ մարդիկ անհետ կորել են կիրակի օրը ուղևորներ տեղափոխող նավակի խորտակման հետևանքով, ինչը վերջին ողբերգությունն է Բանգլադեշի ջրային ուղիներում, հայտնում է Reuters լրատվական գորրծակալությունը:
Հայտնաբերվել են կանանց և երեխաների մարմիններ, ասել է հյուսիսային Պանչագարհի շրջանի ադմինիստրատոր Ջահուրուլ Իսլամը:
«Անհետ կորածներին գտնելու փրկարարական աշխատանքները շարունակվում են»,- ասել է նա։
Իսլամն ասել է, որ չգիտի անհետ կորածների ճշգրիտ թիվը, սակայն ուղեւորներն ասում են, որ նավում ավելի քան 70 մարդ է եղել:
Ամեն տարի Բանգլադեշում հարյուրավոր մարդիկ են մահանում լաստանավերի վթարների հետևանքով: