«Fox News»-ի օպերատոր Պիեռ Զակրժևսկին և ուկրաինացի լրագրող Ալեքսանդրա Կուվշինովան զոհվել են Ուկրաինայում։ Այս մաիսն հայտնել է Reuters-ը։
Նշվում է, որ մեքենան վթարի է ենթարկվել դիմահայաց կրակոցների պատճառով։
Ըստ գործակալության՝ 55-ամյա Զակրժևսկին «Fox News»-ի համար լուսաբանել է բազմաթիվ հակամարտություններ, եղել է Իրաքում, Աֆղանստանում և Սիրիայում: Փետրվարին նա գործուղվել էր Ուկրաինա։
24-ամյա Կուվշինովան ուղեկցում էր «Fox News»-ի նկարահանող խմբին Ուկրաինայում։

