Հոկտեմբերի 26-ին, ժամը 12:37-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Գեղարքունիքի մարզի Զոլաքար գյուղում քաղաքացին ջրագծի համար նախատեսված փոսում աշխատանքներ կատարելիս մնացել է հողի տակ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Զոլաքար գյուղի 11-րդ փողոցում փորված ջրագծի փոսի մեջ աշխատանքներ իրականացնելիս տեղի է ունեցել հողաշերտի սահք, ինչի հետևանքով Հարութիկ Հ.-ն (ծնված 1959 թ․) մնացել է հողաշերտի տակ և մահացել, իսկ Վահագն Մ.-ն (ծնված 1950 թ․) տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Մարտունու ԲԿ: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար։
Փրկարարները Հարութիկ Հ.-ի դին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային:
Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԻՆ պաշտոնական կայքից։