fbpx
Աշխարհ

Զուրաբիշվիլիի համար Ժնևյան ձևաչափը այլընտրանք չունի

«Սալոմե Զուրաբիշվիլին կարծում է, որ Ժնևյան ձևաչափն այլընտրանք չունի: Վերջին տարիներին այն ստացել է տեխնիկական բնույթ, և անհրաժեշտ է վարել քաղաքական երկխոսություն»,- հայտարարել է Վրաստանի նախագահի մամուլի քարտուղար Խատիա Մոիսծրափիշվիլին:

«Վրաստանի նախագահը հայտարարում է, որ մենք պետք է օգտագործենք առկա բոլոր ձևաչափերը, բոլոր միջազգային տրիբունաները: Նախագահը միշտ հայտարարում է, որ մենք պետք է դիմենք միջազգային գործընկերներին, որ իրենք օգտագործեն բոլոր հնարավորությունները և դիմենք միջազգային հանրությանը, մասնավորապես խոսենք այն հարցերի մասին, որոնք շատ կարևոր են մեզ համար, նկատի ունեմ՝ գրավյալ տարածքները:

Միանշանակ հայտարարում ենք, որ Ժնևի ձևաչափն այլընտրանք չունի, վերջին տարիներին տեխնիկական բնույթ է կրել, և մենք պետք է քաղաքական երկխոսություն վարենք: Արդյո՞ք դա տեղի կունենա Ժնևյան ֆորմատով, թե՞ ինչ-որ նոր բան պետք է ստեղծենք՝ մեզ պետք է քաղաքական երկխոսություն: Այնուամենայնիվ, Վրաստանի նախագահը հայտարարում է, որ Ժնևի ձևաչափը այլընտրանք չունի»,- ասել է Վրաստանի նախագահի մամուլի քարտուղարը:

Նրա խոսքերով` Վրաստանը բոլոր ամբիոններից պետք է դիմի համաշխարհային հանրությանը և նրանց ուշադրությունը հրավիրի երկրի հիմնախնդիրների վրա:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ