fbpx
Ժամանց

Քարդաշյանն ու Դևիդսոնը՝ գրկված․ զույգն արդեն չի թաքցնում սիրային հարաբերությունը (ԼՈւՍԱՆԿԱՐՆԵՐ)

Ամերիկաբնակ հայազգի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանն ու կատակերգու Փիթ Դևիդսոնը գնալով իրենց հարաբերություններն ավելի հրապարակային են դարձնում։

Դա են վկայում ժամեր առաջ Քարդաշյանի Facebook-ի էջում հրապարակած ռոմանտիկ ոճի լուսանկարները, որտեղ զույգը գրկված վիճակում է։

Ավելի վաղ պապարացիներին մի քանի անգամ հաջողվել էր զույգին բռնացնել համբուրվելիս, իրար ձեռք բռնած և այլն։ Նրանք այդ ժամանակ հրապարակային չէին հայտարարում հարաբերությունների մասին։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ