fbpx
Առողջապահություն

Զվարթնոց օդանավակայանի աշխատակազմին մեկուսացրել են

ՀՀ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի Facebook-ի էջում հայտարարություն է տարածվել, ըստ որի՝ Զվարթնոց օդանավակայանի աշխատակիցներից մեկի մոտ կորոնավիրուս հայտնաբերելուց հետո մեկուսացվել է ողջ անձնակազմը:

Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է.

Հարգելի քաղաքացիներ,
Ապատեղեկատվության բացառման և հանրությանը պատշաճ իրազեկման նպատակով հարկ ենք համարում տեղեկացնել, որ «Հայաէրոնավիգացիա» ՓԲ ընկերությունում գրանցվել է մեկ հաստատված Կորոնովիրուսի դեպք, ինչի պատճառով ոլորտի ղեկավարության և առողջապահության նախարարության հետ համատեղ համագործակցության արդյունքում կայացվել է համապատասխան որոշում մեկուսացնել ընկերության անձնակազմը ընկերության մասնաշենքում, որը գտնվում է Զվարթնոց օդանավակայանի պահպանվող տարածքում:
Մեկուսացված անձնակազմի համար ընկերության միջոցներով կազմակերպված են կյանքի, աշխատանքի և հանգստի համար անհրաժեշտ բավարար պայմաններ, կազմակերպված է երկանգամյա սնունդի, խմելու և արտադրական կարիքների համար ջրի անսահման մատակարարում։ Մասնաշենքի բոլոր հարկերն ապահովված են ախտահանման համապատասխան լուծույթներով, իսկ անձնակազմը՝ դիմակների բավարար քանակով:
Նշենք, որ ՀՀ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն սերտորեն համագործակցում է Առողջապահության նախարարության հետ՝ համատեղ վերահսկելով ամբողջ գործընթացը։
Խորին շնորհակալություն ենք հայտնում Հայաէրոնավիգացիայի աշխատակիցներին համագործակցության, իրենց ցուցաբերած արիության և իհարկե բարձր պատասխանատվության համար։
Հարգանքով,
ՀՀ Քաղաքացիական ավիացիայի կոմիտե:

Կորոնավիրուսի տարածման վիճակագրությանը իրական ժամանակում կարող եք հետևել այս էջում՝ azat.tv/coronavirus։

https://www.facebook.com/permalink.php?story_fbid=883572425418328&id=118681645240747&__xts__[0]=68.ARAi9pS-1JbfQC2UYelx1kAgA9jrmAZTroVGGPtBYNckKHmo0StSsdbr9nEeNgwwllIdqoY_A7mpHnNmg2Zk7LuxhjZwURncfoZD5nMwym4t0aU-fdShtqfR2vV-i9RrhQxZ0oIjbQdpK1mbKK3xRqg6Tut95FLLV7o_U7nkQb0Qi4ELBaDxFW_bOIcDwckbt9PpaMqc8pEmJtY1FAv3pXO_Q9oN31vOHUC3gvbPP4VeSpjTy8d6kTueNno-zqs155b84sIPqIDj6Kyny2QCFvMeZ13H8DUG5UBcUJ84FdhztdV6Vh06lQsh–B15mRLmgBZ8nQnGZ2NbMFRKTg&__tn__=-R

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ