Զվարթնոց օդանավակայանի կոնցեսիոն պայմանագիրը կերկարեցվի մինչև 2067 թվականը

Հրապարակող՝

zvartnoc odanavakayan

Ամենադիտվածներ

Կառավարությունն այսօր հավանություն տվեց ՀՀ կառավարության և «Կորպորասիոն Ամերիկա Ս.Ա.»-ի միջև ստորագրված կոնցեսիոն պայմանագրի հինգերորդ լրացմանը:

Կոնցեսիոները՝ «Կորպորասիոն Ամերիկա Ս.Ա.» ընկերությունը, մինչև 2033 թվականը կկատարի 425 մլն դոլարի կապիտալ ներդրումներ՝ կառավարության հետ համաձայնեցված Մաստեր-պլանի և ներդրումային ծրագրի համաձայն:
Հայտնի է դարձել, որ նոր կոնցեսիոն պայմանագիրը բավական երկար բանակցությունների փուլ է անցել։ Նոր պայմանագրով արմատապես վերանայվում է ուղևորահոսքերի նվազման պարագայում տրվելիք փոխհատուցումների մեխանիզմները. երաշխավորված IRR-ի և վնասների հատուցման բանաձևերը ուժը կորցրած են ճանաչվում:

Կոնցեսիոն պայմանագրով վերացվում են նաև «Սյունիք» օդանավակայանի վերաբերյալ սահմանափակումները, որը նախատեսվում է դարձնել միջազգային օդանավակայան:

Ամենաթարմ