ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Ռոբերտ Պալադինոն հայտարարել է, որ Թուրքիայի կողմից ռուսական զենիթահրթիռային С-400 համակարգերի գնումը կարող է հանգեցնել առաջադեմ տեխնոլոգիաների տրամադրումը դադարեցնելուն, F-35 կործանիչների ստեղծման ծրագրում նրա մասնակցության չեղարկման և պատժամիջոցների։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը։
«Մենք Թուրքիային հասկացրել ենք տվել, որ շատ լուրջ անհանգստություն ունենք՝ կապված ռուսական С-400 հրթիռային համալիրների ձեռքբերման նրա պլանների հետ»,- նշել է Պալադինոն։
Նրա խոսքերով՝ պատժամիջոցները կսահմանվեն՝ համաձայն «Պատժամիջոցների միջոցով Ամերիկայի հակառակորդներին հակազդելու մասին» ԱՄՆ օրենքի։