Ինդոնեզիան ակնկալում է հնարավորինս արագացնել Եվրասիական տնտեսական միության հետ ազատ առևտրի գոտի ստեղծելու մասին համաձայնագրի շուրջ բանակցությունները: Այդ մասին հայտարարել է Ինդոնեզիայի նախագահ Ջոկո Վիդոդոն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ կայացած հանդիպումից հետո:
«Հույս ունեմ, որ Ռուսաստանը կաջակցի մեզ ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի գոտու ստեղծման շուրջ բանակցությունների արագացման հարցում»,- ասել է նա:
Պուտինը և Վիդոդոն հանդիպել են Սինգապուրում, որտեղ մասնակցում են Ռուսաստան-ԱՍԵԱՆ գագաթաժողովին:
Աղբյուր՝ yerkir.am