Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն որոշել Է մարտի 14-ից երկրում վերսկսել աշխատանքային գործունեությունն ԷլեկտրաԷներգիայի զանգվածային անջատումից հետո:
Մարտի 13-ին այդ մասին հայտնել Է կապի և տեղեկատվության նախարար Խորխե Ռոդրիգեսը: «Նախագահ Նիկոլաս Մադուրոն որոշել Է, որ բոլոր սեկտորներում աշխատանքային գործունեությունը երկրի ամբողջ տարածքում պետք է վերսկսվի այս հինգշաբթի օրվանից: Ուսումնական հաստատություններում պարապմունքները չեղարկված են ևս 24 ժամով»,- ասել Է նա Vanezolana de Television հեռուստաալիքի եթերում հեռարձակված ելույթի ընթացքում:
Ըստ Ռոդրիգեսի՝ ԷլեկտրաԷներգիայի մատակարարումը «լիովին վերականգնված Է երկրի ամբողջ տարածքում, բացառությամբ որոշ գոտիների, որտեղ դեռ որոշակի խնդիրներ են նկատվում»: «Առաջիկա ժամերին դրանք կվերացվեն»,- հավելել Է նա:
Նշենք, որ էլեկտրականության անջատման պատճառով մարտի 8 – 13-ը, ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, Վենեսուելայում եղել են ոչ աշխատանքային օրեր:

