Ուկրաինայի, ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև հաջորդ եռակողմ բանակցությունները տեղի կունենան մարտի սկզբին, ամենայն հավանականությամբ, Աբու Դաբիում։ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին նշել է, որ արդեն կա ավելի մեծ պատրաստակամություն հաջորդ հանդիպման համար, որը նախատեսվում է,որ տեղի կունենան Արաբական Միացյալ Էմիրություններում։ Նա ընդգծել է, որ անվտանգության իրական երաշխիքների համար անհրաժեշտ է ամփոփել ձեռք բերված արդյունքները և նախապատրաստել երեք երկրների ղեկավարների հանդիպումը։
Զելենսկին նաև նշել է, որ Ռուսաստանը դեռևս խաղաղության պատրաստ չէ, և որ չկա որևէ նշան, որ ՌԴ նախագահը պատրաստվում է կանգնեցնել իր ռազմական գործողությունները։ Նա կոչ է արել շարունակել ճնշումը Մոսկվայի վրա, որպեսզի հնարավոր լինի հասնել խաղաղության։ «Պատերազմը պետք է ավարտվի, սա մեր դիրքորոշումն է», – ասել է Զելենսկին։
Հիշեցնենք, որ Ռուս-ուկրաինական հակամարտության ավարտի շուրջ Վաշինգտոնի, Կիևի և Մոսկվայի մասնակցությամբ եռակողմ խորհրդակցությունների առաջին փուլը տեղի է ունեցել հունվարի 23-24-ն Աբու Դաբիում: Փետրվարի 4 -5-ը կայացել է երկրորդ փուլը, կրկին ԱՄԷ մայրաքաղաքում:

