ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «911» ծառայությունն ապրիլի 12-ին, ժամը 15:05-ին ահազանգ է ստացել, որ Երևան քաղաքի Սվաճյան փողոցի թիվ 50 շենքի մոտակայքում՝ պատի արանքում, օձ է նկատվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները բռնել են գյուրզա տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք:
![](https://azat.tv/wp-content/uploads/2022/09/azattvlogoblack.png)