fbpx
Մշակույթ

«Դալի և Պիկասո» ցուցահանդեսը 10 օրում ունեցել է 10 հազար այցելու

Հայաստանի ազգային պատկերասրահի Facebook-ի պաշտոնական էջում գրված է․

«Ավարտվեց «Դալի և Պիկասո» ցուցահանդեսը, որն իրավամբ կարող ենք համարել այս տարվա գլխավոր իրադարձություն։

Դեռևս մարտ ամսին Ազգային պատկերասրահի նախկին տնօրեն Արման Ծատուրյանի ղեկավարությամբ կազմակերպված և օգոստոսի 20-ին վերաբացված ցուցահանդեսն ընդամենը 10 ՕՐՈւՄ ունեցավ շուրջ 10 000 ԱՅՑԵԼՈւ:

Պատկերասրահն իր խորին երախտագիտությունն է հայտնում «Դալի և Պիկասո» ցուցահանդեսի ստեղծագործությունների հավաքածուատեր, «Искусство Наций» հիմնադրամի նախագահ, մեկենաս Ալեքսանդր Շադրինին, ՀՀ ԿԳՄՍ նախարարությանը, թանգարանի անձնակազմին, ցուցահանդեսի համակարգող Մարիամ Դավթյանին, ՊՊԳՎ կարևորագույն օբյեկտների հիմնարկ ձեռնարկությունների պահպանության գնդի և ԱԻՆ-ի աշխատակիցներին, ինչպես նաև ցուցահանդեսը լուսաբանող և հանրայնացնող զանգվածային լրատվամիջոցներին:

Հատուկ շնորհակալություն ենք հայտնում մեր բոլոր այցելուներին մշակութային բարձր գիտակցության, մեծ ոգևորության, և, իհարկե, հակահամաճարակային կանոնների պահպանման համար»:

https://www.facebook.com/NationalGalleryOfArmenia/posts/3623240384353716

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ