Ուկրաինայի ԿԸՀ-ն ավարտել է Գերագույն ռադայի համար արտահերթ ընտրությունների քվեաթերթիկների հաշվարկը: Այս մասին հաղորդում է հանձնաժողովի պաշտոնական կայքը:
Արդյունքների համաձայն՝ երկրի խորհրդարան է անցել 5 կուսակցություն։ Դրանք են՝ «Ձայնը»՝ երաժիշտ Սվյատոսլավ Վակարքուկի գլխավորությամբ (5.82%), նախկին նախագահ Պետրո Պորոշենկոյի «Եվրոպական համերաշխությունը», 8.10% ցուցանիշով, Բատկիվշչինան՝ Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոյի գլխավորությամբ (8.18%), ինչպես նաև գործող «Ժողովրդի ծառա» կուսակցությունը նախագահ Վլադիմիր Զելենսկու գլխավորությամբ (43,16%) և «Կյանքի համար ընդդմադիր հարթակը»՝ Յուրի Բոյկոյի գլխավորությամբ (13,05%):
Ավելի վաղ «Ժողովրդի ծառաի» կուսակցությունից պատգամավորության Դմիտրի Ռազումկովը հայտարարել էր, որ IX գումարման Ազգային ժողովի առաջին նիստը նախատեսվում է անցկացնել օգոստոսի վերջին կամ սեպտեմբերի սկզբին:
