Հայաստանի Հանրապետությունում փետրվարի 23-ի` ժամը 11:00-ի դրությամբ, հաստատվել է կորոնավիրուսի 417456 դեպք, որոնցից 395700 առողջացած: Փաստացի բուժում է ստանում 11780 պացիենտ:
Այս մասին տեղեկանում ենք ՀՀ առողջապահության նախարարությունից։
Նշվում է, որ երեկ կատարվել է 4759 թեստավորում, որի արդյունքում հաստատվել է 946 նոր դեպք, ապաքինվել են 1545-ը։ Մեկ օրում հիվանդությունը խլել է 24 մարդու կյանք։
Ըստ աղբյուրի՝ առայսօր կորոնավիրուսի հետևանքով մահվան 8338 դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1567 է: Մինչ այս կատարվել է 2875218 թեստավորում։
