Ճապոնիայում տեղող հորդ անձրևների պատճառով ավելի քան 3000 մարդ գիշերել է «Նարիտա» կոչվող օդանավակայանում: Այս մասին հայտնում է NHK հեռուստաալիքը։
Նշվում է, որ անձրևները սկսվել են Թիբա պրեֆեկտուրայում, որտեղ գտնվում է օդանավակայանը: Քանի որ խափանվել է տրանսպորտի աշխատանքը, բազմաթիվ ուղևորներ, իջնելով Նարիտայում, չեն կարողացել գնալ տուն, մյուսներն էլ էլեկտրագնացքների ուշացման պատճառով չեն հասել իրենց չվերթին։ Ուստի նրանք մնացել են օդանավակայանում և գիշերել այդտեղ:
Օդանավակայանում ուղևորներին ծածկոցներ և ուտելիք են բաժանել։ Շաբաթ առավոտյան եղանակը կարգավորվել է, և տրանսպորտի երթևեկությունը վերականգնվել է։

