fbpx
Առողջապահություն

103 նոր դեպք, 71 ապաքինված ու 2 մահ․ կորոնավիրուսը Հայաստանում

Հուլիսի 11-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 226 388 դեպք, որոնցից 217 658-ն` առողջացած, 4544-ը` մահվան ելքով, հայտնում են ՀՀ առողջապահության նախարարության Facebook-ի էջից։

Ըստ աղբյուրի՝ երեկ կատարվել է 4630 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 103 նոր դեպք: Ունենք 71 առողջացած և 2 մահվան դեպք:

Նշվում է, որ կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 3080 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 234 695 թեստավորում:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ