«Ռեալը» դեռ մտադիր է ձեռք բերել ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարին, ում ծառայություններով հետաքրրքված է նաև «Բարսելոնան»:
Այս նպատակով արքայական ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսը ֆինանսական կազմակերպություններից մեկից վարկ է վերցրել, որպեսզի վճարի փարիզյան ակումբի պահանջած գումարը: Այս ամսին հայտնում է Sport.es-ը:
Իսպանական ակումբի դրամական միջոցների սղությունը կապված է նրա հետ, որ «Ռեալին» դեռ չի հաջողվել համաձայնության գալ իր ֆուտբոլիստների վաճառքի հարցում:
Ըստ աղբյուրի՝ արքայական ակումբը պատրաստ է 100-120 միլիոն միլիոն եվրո առաջարկել և ակումբի խաղացողներից ևս մեկին կամ երկուսին: Բրազիլացի հարձակվողի գործակալ Պինի Զախավին վստահեցրել է Պերեսին, որ ֆուտբոլիստը հաձայն է տեղափոխվել «Ռեալ»: