fbpx
Առողջապահություն

126 նոր դեպք, 104 ապաքինված ու 3 մահ․ կորոնավիրուսը Հայաստանում

Հուլիսի 1-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 225 221 դեպք, որոնցից 216 882 -ն` առողջացած, 4517-ը` մահվան ելքով:

Այսպիսով` երեկ կատարվել է 3920 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 126 նոր դեպք: Ունենք 104 առողջացած և 3 մահվան դեպք:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1100 է:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 2722 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 188 922 թեստավորում:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ