fbpx
Առողջապահություն

1277 նոր դեպք, 1433 առողջացած ու 26 մահ․ կորոնավիրուսը Հայաստանում

Դեկտեմբերի 3-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 138508 դեպք, որոնցից 113228-ն` առողջացած, 2254-ը` մահվան ելքով, հայտնում են ՀՀ առողջապահության նախարարության պաշտոնական կայքից։

Այսպիսով` երեկ կատարվել է 3453 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1277 նոր դեպք: Ունենք 1433 առողջացած և 26 մահվան դեպք:

Նշվում է, որ նախորդ օրն արձանագրվել է մահվան 11 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 578 է:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 22448 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 519445 թեստավորում:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ