13 հանդիպումից հետո 37 միավորը բացառիկ արդյունք է: Այս մասին ասել է «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը՝ մեկնաբանելով այս մրցաշրջանում ակումբի լավ մեկնարկը Պրեմիեր լիգայում:
«Ես գաղափար չունեմ, թե մարդիկ ինչ կարող են ասել: Բայց ես գիտեմ, որ 13 հանդիպումից հետո 37 միավորը բացառիկ արդյունք է:
Դուք չեք կարող այդքան միավոր վաստակել՝ հաղթելով միայն հանդիպումներ, որոնցում փայլուն եք խաղում: Իսկապես մի քանի հիանալի հանդիպումներ ունեցանք և մենք դրանք հաղթեցինք, փառք Աստծո, բայց չենք կարող հաղթել միայն այդպիսի հանդիպումներում»,-ասել է Կլոպը։
Նշենք, որ անգլիական ակումբը 13 խաղում վաստակել է 37 միավոր և այժմ մրցաշարային աղյուսակի առաջին հորիզոնականում է՝ 8 միավորով առաջ անցնելով «Լեսթեր»-ից։