fbpx
Սպորտ

Պոլ Պոգբան չի մասնակցում Անգլիայի Պրեմիեր լիգայի 12-րդ տուրին

pogba

Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն բացատրել է, թե ինչու կիսապաշտպան Պոլ Պոգբան չի մասնակցում Անգլիայի Պրեմիեր լիգայի 12-րդ տուրի՝ «Մանչեսթեր Սիթիի» հետ դերբիին.

«Պոգբան վնասվածք ունի: Նա վնասվածքով է մասնակցել Թուրինում «Յուվենտուսի» հետ խաղին: Նա պայքարում էր և զգում, որ պետք է թիմին օգնի կարևոր խաղում:

Պոլը հանուն մեզ նման զոհողության գնաց, բայց չկարողացավ վերականգնվել նախքան դերբին: Պոլը «Մանչեսթեր Յունայթեդի» համար շատ կարևոր ֆուտբոլիստ է:

Մարդիկ երբեմն շատ մեծ ուշադրություն են դարձնում չնչին խնդիրների վրա: Մենք էլ ենք նույնն անում, քանի որ ցանկանում ենք Պոլից կատարյալ ֆուտբոլիստ ստանալ: Պոգբան ունի լավ որակներ, որոնք շատ կարևոր են թիմի համար»:

Ազբյուր՝armsport.am

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ