130 նոր դեպք, 385 ապաքինված ու 6 մահ․ կորոնավիրուսը Հայաստանում

Ամենադիտվածներ

Հայաստանի Հանրապետությունում դեկտեմբերի 18-ի` ժամը 11:00-ի դրությամբ, գրանցվել է կորոնավիրուսի ընդհանուր 343636 դեպք, որոնցից 328435 առողջացած: Փաստացի բուժում է ստանում 5811 պացիենտ:

Այս մասին տեղեկանում ենք ՀՀ առողջապահության նախարարության պաշտոնական կայքից։

Նշվում է, որ երեկ Հայաստանում կատարվել է 6272 թեստավորում, որից արձանագրվել է քովիդի 130 նոր դեպք։ մեկ օրում ապաքինվել են ևս 385 հիվանդներ, գրանցվել է 6 մահ։

Ըստ աղբյուրի՝ առայսօր կորոնավիրուսի հետևանքով 7899 մահվան դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1489 է: Մինչ այս կատարվել է 2492210 թեստավորում:

Ամենաթարմ