Հայաստանի Հանրապետությունում հունվարի 25-ի` ժամը 11:00-ի դրությամբ, հաստատվել է կորոնավիրուսի 353 731 դեպք, որոնցից 334 549 առողջացած: Փաստացի բուժում է ստանում 9625 պացիենտ:
Այս մասին տեղեկանում ենք ՀՀ առողջապահության նախարարությունից։
Նշվում է, որ երեկ Հայաստանում կատարվել է 5713 թեստավորում, որի արդյունքում գրանցվել է 1332 նոր դեպք, ապաքինվել են ևս 155-ը։ Մեկ օրում հիվանդությունը խլել է 4 մարդու կյանք։
Ըստ աղբյուրի՝ առայսօր կորոնավիրուսի հետևանքով մահվան 8032 դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1523 է: Մինչ այս կատարվել է 2 685 238 թեստավորում։


