fbpx
Առողջապահություն

Հայաստանում մեկ օրում 1300-ից ավել նոր դեպք է գրանցվել

Հայաստանի Հանրապետությունում փետրվարի 15-ի` ժամը 11:00-ի դրությամբ, հաստատվել է կորոնավիրուսի 408381 դեպք, որոնցից 379126 առողջացած: Փաստացի բուժում է ստանում 19479 պացիենտ:

Այս մասին տեղեկանում ենք ՀՀ առողջապահության նախարարությունից։

Նշվում է, որ երեկ կատարվել է 5359 թեստավորում, որի արդյունքում հաստատվել է 1307 նոր դեպք, ապաքինվել են 3514-ը։ Մեկ օրում հիվանդությունը խլել է 15 մարդու կյանք։

Ըստ աղբյուրի՝ առայսօր կորոնավիրուսի հետևանքով մահվան 8201 դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1567 է: Մինչ այս կատարվել է 2833813 թեստավորում։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ