Հայաստանի Հանրապետությունում Հուլիսի 2-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի ընդհանուր 230 476 դեպք, որոնցից 220 133-ն` առողջացած, 4621-ը` մահվան ելքով, հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։
Նշվում է, որ երեկ կատարվել է 4224 թեստավորում, որից հաստատվել է COVID-19-ի 137 նոր դեպք: Ունենք 147 առողջացած և 2 մահվան դեպք:
Ըստ աղբյուրի՝ կորոնավիրուսով այս պահին փաստացի բուժում է ստանում 4600 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 350 559 թեստավորում: