fbpx
Խորհրդարան

Նորընտիր ԱԺ-ի պատգամավորները երդվեցին

Նորընտիր Ազգային ժողովը մեկնարկեց իր աշխատանքը ու 8-րդ գումարման ԱԺ-ի պատգամավորները երդմամբ ստանձնեցին իրենց լիազորությունները։

Երդման տեքստն ասաց նիստը նախագահող Կնյազ Հասանովը, իսկ պատգամավորները տեքստի ավարտից հետո միասին ասացին՝ «Երդվում ենք»։

Հիշեցնենք, որ նորընտիր Խորհրդարանում ներկայացված են 3 քաղաքական ուժեր՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն, «Հայաստան» դաշինք և «Պատիվ ունեմ» դաշինք։

Նորընտիր Խորհրդարանն ունի 107 պատգամավոր։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ