fbpx
Առողջապահություն

Արցախում քովիդով վարակվածներից 14-ի վիճակը ծայրահեղ ծանր է

Արցախի Հանրապետությունում հոկտեմբերի 19-ին կատարվել է 211 թեստավորում, որի արդյունքում հաստատվել է կորոնավիրուսի 35 նոր դեպք։ Նրանց թվում կան նաև երեխաներ:

Այս մասին տեղեկանում ենք Արցախի առողջապահության նախարարությունից։

Նշվում է, որ այս պահին ստացիոնար բուժում է ստանում կորոնավիրուսով հիվանդ 95 վարակակիր: Նրանցի 14-ի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, 41-ինը՝ ծանր, այդ թվում երիտասարդ տարիքի անձինք: Թեթև ձևերը բուժում են ստանում ամբուլատոր պայմաններում:

Ըստ աղբյուրի՝ Հանրապետությունում այս տարվա ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 14 896 քաղաքացու հետազոտություն, որից 1435-ի մոտ թեստի պատասխանը դրական է եղել։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ