15-ամյա Կորի Գաուֆը հաղթանակ է տարել WTA-ի վարկանիշի թոփ-10 թենիսիստուհիների նկատմամբ

Ամերիկուհի Կորի Գաուֆը դուրս է եկել Ավստրիայի Լինց քաղաքում ընթացող մրցաշարի կիսաեզրափակիչ։

Քառորդ եզրափակչում 15-ամյա Գաուֆը երկու սեթում առավելության է հասել Կիկի Բերտենսի նկատմամբ 7-6(1), 6-4 հաշվով։ Սա ամերիկուհու առաջին հաղթանակն էր WTA-ի վարկանիշի թոփ-10 թենիսիստուհիների նկատմամբ։

Կիսաեզրափակչում Գաուֆը մրցելու է Անդրեա Պետկովիչի հետ։

Հիշեցնենք, որ Կորի Կոկո Գաուֆը այս տարի մասնակցեց Ուիմբլդոնի մրցաշարին և հասավ մինչև 1/8 եզրափակիչ, որտեղ պարտվեց Սիմոնա Հալեպին։ Ռումինուհին մրցաշարի հաղթող ճանաչվեց։

Ամենաթարմ