Կայացել է Laureus World Sports Awards ամենամյա սպորտային մրցույթը։
Լավագույն մարզիկ անվանակարգում հաղթել է աշխարհի երկրորդ ռակետ Ռաֆայել Նադալը։ Նա կարողացել է առաջ անցնել այնպիսի մարզիկներից, ինչպիսիք են՝ ֆուտբոլիստ Ռոբերտ Լևանդովսկին, բասկետբոլիստ Լեբրոն Ջեյմսը, մրցարշավորդ Լյուիս Հեմիլթոնը և այլն։
Լավագույն մարզուհին կրկին թենիսիստ է․ խոսքը ճապոնացի Նաոմի Օսակայի մասին է, ում հաջողվել էր հաղթել US Open-ում։
Իսկ թիմերի պայքարում լավագույն է ճանաչվել Մյունխենի «Բավարիան», որին նախորդ տարի հաջողվել էր դառնալ Գերմանիայի չեմպիոն, գավաթակիր ու սուպերգավաթակիր, Չեմպիոնների լիգայի հաղթող, Եվրոպայի սուպերգավաթակիր ու աշխարհի ակումբային չեմպիոն։ Գերմանական ակումբը սա իրականացրել է Հանս-Դիտեր Ֆլիկի գլխավորությամբ։