15-ամյա թենիսիստուհին անցավ Ուիմբլդոնի երրորդ շրջան

Հրապարակող՝

15-ամյա թենիսիստուհին անցավ Ուիմբլդոնի երրորդ շրջան

Լոնդոնում շարունակվում է տարվա երրորդ Grand Slam-ի՝ Ուիմբլդոնի երկրորդ շրջանը։

Կանանց մենախաղի գլխավոր հայտնությունը 15-ամյա Կորի Գաուֆն է։ Պատանի թենիսիստուհին, որն առաջին շրջանում պայքարից դուրս էր թողել Վինուս Ուիլիամսին, շարունակում է իր հեքիաթային ուղևորությունը։

Ամերիկուհին երկրորդ շրջանում ևս անհաղթելի էր։ Գաուֆը երկու սեթում 6-3, 6-3 հաշվով առավելության հասավ Սլովակիայի ներկայացուցիչ Մագդալենա Ռիբարիկովայի նկատմամբ։ 1/16 եզրափակչում նրա մրցակիցը կլինի Սլովենիայի ներկայացուցիչ Պոլոնա Հերցոգը։

Նշենք, որ կանանց մենախաղի գլխավոր ֆավորիտներից Սիմոնա Հալեպը, Վիկտորիա Ազարենկան և Կարոլինա Վոզնյացկին ևս հաղթանակով են ավարտել երկրորդ շրջանի խաղերը։

Խաղային օրվա գլխավոր անակնկալը Ստեն Վավրինկայի պարտությունն էր։ Շվեյցարացի թենիսիստը պարտվեց ԱՄՆ-ի ներկայացուցիչ Ռայլի Օպելկային հինգ սեթում։ Կարեն Խաչանովը առավելության հասավ Ֆելիսիանո Լոպեսի նկատմամբ։

Ամենաթարմ