fbpx
Սպորտ

19-ամյա ֆուտբոլիստը դարձել է Բորուսիայի տրանսֆերային գլխավոր թիրախը

Դորտմունդի «Բորուսիան» սահմանել է իր տրանսֆերային գլխավոր թիրախը։

Այս մասին գրում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։

Գերմանական ակումբում ցանկանում են ձեռք բերել «Զալցբուրգի» երիտասարդ ֆուտբոլիստ Քարիմ Ադեյեմիին։

Նշվում է, որ ակումբից արդեն կապ են հաստատել ֆուտբոլիստի հետ ու սկսել բանակցությունները։ Կանխատեսվում է, որ եկող ամառ Ադեյեմին կլինի արդեն «Բորուսիայի» ֆուտբոլիստ։

Նշենք, որ նրա տրանսֆերային արժեքը գնահատվում է 20 միլիոն եվրո։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ