Հայաստանի Հանրապետությունում հունվարի 8-ի` ժամը 11:00-ի դրությամբ, հաստատվել է կորոնավիրուսի 345713 դեպք, որոնցից 332753 առողջացած: Փաստացի բուժում է ստանում 3449 պացիենտ:
Այս մասին տեղեկանում ենք ՀՀ առողջապահության նախարարությունից։
Նշվում է, որ երեկ կատարվել է 4985 թեստավորում, որի արդյունքում գրանցվել է քովիդի 195 նոր դեպք։ Մեկ օրում ապաքինվել են ևս 165 պացիենտներ, մահացել՝ 2-ը։
Ըստ աղբյուրի՝ առայսօր քովիդի հետևանքով 7999 մահվան դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1511 է: Մինչ այս կատարվել է 2599841 թեստավորում: