Մայիսի 3-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանն ասել է, որ 2.7 մլրդ ներդրումային ծրագրեր կան: Լրագրողները հարցրել են, թե օտարերկրյա ներդրումները որքա՞ն են կազմել վերջին մեկ տարվա ընթացքում.
Խաչատրյանն ասել է, որ ավելի լավ է սպասենք Վիճակագրական ծառայության տվյալներին՝ ըստ ոլորտների:
Ինչ վերաբերում է համակարգային փոփոխություններին, որոնք իրականացվել են տնտեսությունում դարձյալ վերջին մեկ տարում, նախարարը նշել է.
«Հավասար մրցակցություն, համակարգային կոռուպցիայի բացակայություն, շուկա մուտք գործելու հնարավորություն, դրանք էն հիմնական փոփոխություններն են, որոնք եղել են: Ձեռքբերման արդյունքը 6.5 տոկոս տնտեսական աճն է»: