fbpx
Առողջապահություն

07:00 7/10/2019

2-ամյա Մերիի մոտ խառը տիպի փոխարինվող հիդրոցեֆալիա է. Արեն Մկրտչյանը կդիմի Առողջապահության նախարարություն

ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արեն Մկրտչյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«2 տարեկան Մերիի մոտ ախտորոշվել է գլխուղեղի մեծ կիսագնդերի մուլտիկիստոզ լեյկոմալացիո, խառը տիպի փոխարինվող հիդրոցեֆալիա։

Հայրը՝ Զավենը, հանդիպելու ցանկություն էր հայտնել։ Կրճատվել է Ալավերդու պղնձաձուլարանից։

Սոցիալապես ծանր վիճակում է ընտանիքը։ Երեխայի առողջական վիճակը նույնպես ծանր է։ Ընտանիքը բնակվում է Ալավերդիում։

Երեկ գիշերն այցելեցինք նրանց։ Առավոտյան բերեցինք սայլակը, որի հրատապ անհրաժեշտություն կար։ Առանձնահատուկ շնորհակալություն 《Սորս》 բարեգործական ընկերությանը։ Զավենը երկուշաբթի օրվանից աշխատանքի կանցնի Թեղուտ ՓԲԸ-ում։ Երեխայի դեղորայքի հարցը նույնպես լուծվեց։ Բարեգործը, որը նախընտրեց անհայտ մնալ, գումարը կփոխանցի դեղատուն, որտեղից փոքրիկի ծնողները կստանան դեղերը։

Առաջիկայում կապ կհաստատեմ Առողջապահության նախարարության հետ հասկանալու՝ արդյոք բուժման հնարավոր տարբերակներ կան»։

2 տարեկան Մերիի մոտ ախտորոշվել է գլխուղեղի մեծ կիսագնդերի մուլտիկիստոզ լեյկոմալացիո, խառը տիպի փոխարինվող հիդրոցեֆալիա։…

Geplaatst door Aren Mkrtchyan op Zondag 6 oktober 2019

Վերեվ