Ապրիլի 23-ին` ժամը 21:04-ին, ահազանգ է ստացվել, որ Երևանի Սարալանջի պողոտայից դեպի Սարի թաղ գնացող ճանապարհին տեղի է ունեցել քարաթափում․ ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի:
Այս մասին հայտնում են ԱԻՆ պաշտոնական կայքից։ Նշվում է, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:
Ըստ աղբյուրի՝ փրկարարները ճանապարհի երթևեկելի հատվածից հեռացրել են երկու ժայռաբեկորները, որոնցից մեկը 120, իսկ 2-րդ 200 կիլոգրամանոց են եղել:
