2020-ին Արցախը ՀՀ-ին կապող ճանապարհ կկառուցվի․ Արմեն Գրիգորյան

Ամենադիտվածներ

ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Ազատություն ՌԿ-ի հետ զրույցում հայտնել է, որ ՀՀ կառավարությունը ծրագրում է 2020 թվականին մինչև 150 կիլոմետր ճանապարհ կառուցել, որը կկապի Արցախի Հանրապետությունը ՀՀ-ին:

Նա հայտնել է, որ արդեն համապատասխան որոշումը կայացվել է:

«Հարավային ուղղությամբ ճանապարհ՝ Կապանից մինչև Հադրութ ճանապարհն է քննարկվում, և ես հուսով եմ, որ մինչև տարվա վերջ մենք կամփոփենք այս քննարկումները և արդեն կունենանք ճանապարհային քարտեզ, թե ինչպես ենք կառուցելու այդ ճանապարհը», – ասել է Գրիգորյանը:

Գրիգորյանը հավելել է, որ նախատեսվում է ճանապարհը կառուցել կարճ ժամանակում՝ 2020 թվականին։ Կառուցման ֆինանսական միջոցները կան:

Ամենաթարմ