2018 թվականի հունվարի 1-ից դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում Անտառային կոմիտեի «Հայանտառ» ՊՈԱԿ-ի անտառտնտեսություններում անտառպահախմբի և «Հայանտառ»-ի պահպանության բաժնի աշխատակիցների կողմից հայտնաբերվել է ապօրինի հատված 5455 ծառ։
Անտառպահախմբի աշխատակիցների կողմից կազմվել է անտառխախտման 278 արձանագրություն՝ 5455 ապօրինի հատված ծառերի վերաբերյալ։ Կազմված արձանագրություններից 145-ն ուղարկվել են ոստիկանության տարածքային բաժիններ՝ անտառխախտողներին հայտնաբերելու նպատակով, 133-ը՝ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին: