Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիան ուղիղ եթերում ցուցադրել է Լա լիգայի 2019/20 թվականի խաղացանկի վիճակահանությունը:
Արդեն պարզ է շատերին հետաքրքրող հարցի պատասխանը․ որն է Իսպանիայի առաջնության գալիք մրցաշրջանի երկու «Էլ Կլասիկոներ»-ի անցկացման օրը:
Այսպիսով․
Առաջին «Էլ Կլասիկո»-ն տեղի կունենա «Կապմ Նոու» մարզադաշտում հոկտեմբերի 27-ին, պատասխան խաղում Մադրիդի «Ռեալ»-ը «Սանտիագո Բերնաբեու»-ում կընդունի «Բարսելոնա»-ին մարտի 1-ին:
Նշենք, որ Իսպանիայի առաջնությունը մեկնարկելու է օգոստոսի 18-ին:
