Չինաստանը պատուհասած, երկու հազարից ավելի մարդու կյանք խլած և երեք տասնյակ երկրում տարածված կորոնավիրուսը կարող է խոչընդոտել հուլիսին Ճապոնիայում Օլիմպիական խաղեր անցկացումը։ Այս մասին հաղորդում է The Guardian պարբերականը:
Միջազգային Օլիմպիական կոմիտեի բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը նշել է, որ վարակի ներկայացրած վտանգի պատճառով առավել հավանական է, որ Խաղերի անցկացումը կչեղարկվի, քան կհետաձգվի կամ այլ վայրում կանցկացվի:
Նշվում է, որ Օլիմպիական խաղերի մեկնարկին դեռևս երեք ամիս կա, ուստի՝ որոշումը կկայացվի իրավիճակի զարգացմանը համապատասխան: Ամենայն հավանականությամբ Խաղերի` տեղի ունենալ-չունենալու որոշումը կկայացվի մայիսի վերջին:
Հավելենք, որ Ճապոնիայում կորոնավիրուսով վարակվել է 862 մարդ: