2020 թվականին տեղի է ունեցել կենսաթոշակների համատարած բարձրացում, կենսաթոշակի միջին չափը բարձրացել է ավելի քան 7 տոկոսով։
Այս մասին տեղեկանում ենք ՀՀ կառավարության Facebook-ի պաշտոնական էջից։
Նշվում է, որ մինչ այդ 5 տարի շարունակ կենսաթոշակները չէին ավելացել։
2020 թվականից 2018-ի համեմատ կենսաթոշակները բարձր են մոտ 9 տոկոսով, իսկ 2008 թվականի համեմատ՝ ավելի քան 2 անգամ։