fbpx
Սպորտ

Շաղոյանը կարող է կարիերան շարունակել Ա Սերիայում

Հայաստանի ազգային հավաքականի ու ԲԿՄԱ-ի վինգեր Ժիրայր Շաղոյանով հետաքրքրված է իտալական Ա Սերիան ներկայացնող «Ջենոան»։

Այս մասին Telegram-ի իր էջում հայտնում է Արարատ Մամբրեյանը։

Նա, հղում անելով իր աղբյուրներին, հայտնում է, որ ակումբն արդեն սկսել է բանակցությունների Շաղոյանի կողմի հետ։

Մամբրեյանն ընդգծում է այն հանգամանքը, որ Շաղոյանի գործակալ է վերջերս դարձել Իտալիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Քրիստիան Ձակարդոն, ով, ըստ լրագրողի, հայ 20-ամյա ֆուտբոլիստի ծառայություններն առաջարկել է իտալական ակումբներին, որոնցից «Ջենոան» է միայն ցույց տվել կոնկրետ հետաքրքրություն և սկսել բանակցություններ։

Մամբրեյանը խոսքով՝ Շաղոյանի կողմը ցանկանում է, որ ֆուտբոլիստը ևս մեկ մրցաշրջան անցկացնի Հայաստանի առաջանությունում, որից հետո, հնարավոր է, նրա տրանսֆերային գինը աճի։

Այս պահին, ըստ Transfermarkt-ի, Շաղոյանի տրանսֆերային արժեքը 250 հազար եվրո է։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ