fbpx
Սպորտ

XX-րդ դարի Հայաստանի լավագույն մարզիկը 90 տարեկան է

Այսօր՝ փետրվարի 11-ին, Ալբերտ Ազարյանը դարձավ 90 տարեկան: Խորհրդային միության և Հայաստանի լեգենդար մարզիկը երեք անգամ դարձել է Օլիմպիական խաղերի, 4 անգամ աշխարհի և 11 անգամ ԽՍՀՄ չեմպիոն: Հայտնի պատմություն կա Ազարյանի անվան հետ կապված: 1953 թվականին, ԽՍՀՄ առաջնության ժամանակ, «խաչ» վարժությունը կատարելիս նա շրջվել է դեպի մրցավարները և հարցրել, թե արդյո՞ք ինքը երկար է կատարում այդ վարժությունը: Մրցավարները պատասխանել են՝ «այո»: Այնուհետ նա շրջվել և նույն հարցը տվել է հակառակ կողմի մրցավարներին: Հենց այդ ժամանակ էլ ծնվել է «Ազարյանի խաչ» հնարքը, որը հետագայում դարձավ շատ հայտնի և համարվեց բարդագույններից մեկը: Այս վարժությունից հետո Ազարյանը հայտնվեց ԽՍՀՄ հավաքականում: Մինչ այդ, նշված հնարքը չէր հաջողվել կատարել ոչ մի մարզիկի:

Արդեն 3 տարի անց`1956 թվականին, Մելբուրնում Ազարյանը նվաճեց իր առաջին օլիմպիական ոսկին: 1960 թվականին նրա մասին նկարահանվեց «Փառքի օղակները» ֆիլմը, որում հենց ինքը խաղաց գլխավոր դերը: 2000 թվականին Ազարյանը ճանաչվեց XX-րդ դարի Հայաստանի լավագույն մարզիկ:

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ