fbpx
Աշխարհ

Իրանում շարունակվում են Իսլամական հեղափոխության 40-ամյակի տոնախմբությունները

Իրանն արդեն մի քանի օր է՝ տոնում է 1979թ. Իսլամական հեղափոխության 40-ամյակը: Այսօր տոնախմբությունները վաղ առավոտից սկսվել են Իրանի ավելի քան 1000 քաղաքում և 10 հազար գյուղում:

Հեղափոխության օրվա առթիվ ելույթ է ունեցել Իրանի նախագահ Հասան Ռոհանին: Տոնախմբություններին ներկա են գտնվել նաև արտասահմանցի քաղաքական, հասարակական, գործիչներ, գիտնականներ:

Միջոցառումների մասնակիցները հարգանքի տուրք են մատուցել Իսլամական հեղափոխության առաջնորդ Իմամ Խոմեյնիին, որի ղեկավարած շարժումը հաղթանակ տարավ շահի իշխանության դեմ: Իրանում հեղափոխության տոնախմբությունները նշում են ամեն տարի, դրանք տևում են 10 օր:

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ