Հայաստանի Հանրապետությունում հոկտեմբերի 30-ի` ժամը 11:00-ի դրությամբ, հաստատվել է կորոնավիրուսի ընդհանուր 306739 դեպք, որոնցից 267514-ն` առողջացած: Փաստացի բուժում է ստանում 31650 պացիենտ:
Այս մասին տեղեկանում ենք ՀՀ առողջապահության նախարարությունից։
Նշվում է, որ երեկ կատարվել է 14 574 թեստավորում, որից 2193 դեպքում թեստի պատասխանը եղել է դրական։ Մեկ օրվա ընթացքում առողջացել են ևս 1578 պացիենտներ։ Գրանցվել է մահվան 52 դեպք։
Ըստ աղբյուրի՝ առայսօր Հայաստանում կորոնավիրուսի հետևանքով 6284 մահվան դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1291 է:
Ընդհանուր կատարվել է 2 080 843 թեստավորում: